10.05.2023|
21:49
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ասել է. «Թուրքի ճանապարհն ընկած է Զանգեզուրի, Ղարաբաղի միջով»: Սա տալիս է այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք թուրքերը կարող են մեզ հետ խաղաղ գոյակցել, թե արդյո՞ք թուրքական ծավալապաշտությունը կարող է տեղի տալ։ Չավուշօղլուն, թերևս, հաստատում է մեր բոլոր մտահոգությունները հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների մասին։ Ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է Հայաստանը վերացնել` որպես թյուրքական աշխարհի ծավալվելու պատնեշ, իսկ մյուս կողմից` Հայաստանը վերածել թյուրքական աշխարհի միջև ընկած անիմաստ տարածքի, որը չի ունենա քաղաքական որևէ նշանակություն։